ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ,
Սույն փաստաթղթում ներկայացվում է կազմակերպության կողմից մատուցվող յուրաքանչյուր վճարահաշվարկային ծառայության մասով էական տեղեկությունները, սակագները և ծառայությունների մատուցման պայմանները:
Կազմակերպությունը ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ՊՈՍ տերմինալով անկանխիկ եղանակով կոմունալ, ֆիքսված, բջջային, ինտերնետ և հեռուստատեսության (կաբելային, IP, արբանյակային) ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը:
Հաճախորդը վճարման գործընթացը իրականացնում է կազմակերպության Երևան քաղաքում գտնվող գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում: Հաճախորդների սպասարկումը իրականացվում է երկուշաբի-ուրբաթ օրերին՝ 09:30-ից մինչև 16:45-ը:
Հաճախորդը ներկայացնում է՝
- Վճարողի անձը հաստատող փաստաթուղթը` անձնագիրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձի իսկությունը հաստատող նույնականացման քարտը (ID CARD), անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն):
- Վճարային քարտով ՊՈՍ տերմինալի միջոցով կոմունալ ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցումը:
- Վճարային քարտի կամ վճարային քարտի վավերապայմանների կիրառման ընթացքում թղթային և (կամ) էլեկտրոնային տեսքով ձևավորվում է վճարահաշվարկային փաստաթուղթ, որը վավերացված է քարտապանի ստորագրությամբ կամ ՊԻՆ-կոդի կամ անձը նույնականացնող` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրերի կիրառմամբ և հիմք է հանդիսանում վճարային քարտով իրականացված գործառնությունների հաշվարկի իրականացման համար և հավաստում է նրանց կատարումը:
ՊՈՍ տերմինալով անկանխիկ վճարումների ընդունումը կատարվում է հետևյալ կերպ`
• Հաճախորդը վճարումը իրականացնում է կազմակերպության Երևան քաղաքում գտնվող գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահի միջոցով:
• Հաճախորդը ցանկություն է հայտնում կոմունալ վճարումները իրականացնել վճարային քարտի միջոցով անկանխիկ եղանակով:
- Գանձապահը համապատասխան օպերատորի բիլինգային համակարգից ճշտում է հաճախորդի կոմունալ պարտքի մեծությունը և հայտնում է հաճախորդին, որից հետո հաճախորդը ՊՈՍ տերմինալ՝ էլեկտրոնային սարքի միջոցով հավաքում է իր ծածկագիրը և քարտային հաշվին բավարար դրամական միջոցների առկայության դեպքում գանձապահը կատարում է կոմունալ պարտքի մարումը:
- Գանձապահը նրան է տրամադրում վճարման անդորրագիրը և քարտային անդորրագիր, որոնց մյուս օրինակները պահում է իր մոտ:
- Անհրաժեշտության դեպքում ըստ պահանջի՝ հաճախորդը տրամադրում է նաև հեռախոսահամար:
Յուրաքանչյուր գործարքի համար տրամադրվում է համապատասխան անդորրագիր, որն իր մեջ պարունակում է վերը նշված տեղեկությունը, ինչպես նաև գործարքի կատարման ամսաթիվը, ժամը, գանձապահի անունը, ազգանունը, ինչպես նաև քարտային անդորրագիր:
Կարևոր
- Կցված բանկային քարտի տվյալները պահպանվում են «ԱրՔա» համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:
- Վճարային քարտերի սպասարկման ժամանակ բանկի կողմից կիրառվում է երկկողմանի 3D secure համակարգը։
Քաղվածքների, դրանց կրկնօրինակների մասին տեղեկություններ կարող եք ստանալ կայքի "Ծառայությունների մասին" բաժնում հետևյալ էջից։
Վճարումներ ընդունվում են միայն ԱրՔա անդամ բանկերի կողմից թողարկված VISA / MasterCard և ARCA վճարային քարտերով։
MIR ՔԱՐՏԵՐՈՎ, «ՄԵԼԼԱԹ» ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ VISA/MASTERCARD ՔԱՐՏԵՐՈՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ:
«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայությունը մատուցում է համագործակցելով «Արարատբանկ» ԲԲԸ-ի հետ: