× Կարգավորում Սպառողի իրավունքները Նշանակալից մասնակիցներ Հաշվետվություններ Սեփականատերեր Անկանխիկ եղանակով վճարումների ընդունում Նորություններ Մատուցվող ծառայություններ Միջազգային արագ դրամական փոխանցումներ

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ,

Սույն փաստաթղթում ներկայացվում է կազմակերպության կողմից մատուցվող յուրաքանչյուր վճարահաշվարկային ծառայության մասով էական տեղեկությունները, սակագները և ծառայությունների մատուցման պայմանները:

Կազմակերպությունը ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ՊՈՍ տերմինալով անկանխիկ եղանակով կոմունալ, ֆիքսված, բջջային, ինտերնետ և հեռուստատեսության (կաբելային, IP, արբանյակային) ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը:

Հաճախորդը վճարման գործընթացը  իրականացնում է կազմակերպության Երևան քաղաքում գտնվող գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում: Հաճախորդների սպասարկումը իրականացվում է երկուշաբի-ուրբաթ օրերին՝ 09:30-ից մինչև 16:45-ը:

Հաճախորդը ներկայացնում է՝

  1. Վճարողի անձը հաստատող փաստաթուղթը` անձնագիրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձի իսկությունը հաստատող նույնականացման քարտը (ID CARD), անհատականացման համարը (պետական գրանցման, հաշվառման համարը և այլն):                                                                                                                                           
  2. Վճարային քարտով ՊՈՍ տերմինալի միջոցով կոմունալ ծառայությունների դիմաց անկանխիկ փոխանցումը:
  3. Վճարային քարտի կամ վճարային քարտի վավերապայմանների կիրառման ընթացքում թղթային և (կամ) էլեկտրոնային տեսքով ձևավորվում է վճարահաշվարկային փաստաթուղթ, որը վավերացված է քարտապանի ստորագրությամբ կամ ՊԻՆ-կոդի կամ անձը նույնականացնող` քարտային վճարահաշվարկային համակարգի կանոններով նախատեսված այլ ծածկագրերի կիրառմամբ և հիմք է հանդիսանում վճարային քարտով իրականացված գործառնությունների հաշվարկի իրականացման համար և հավաստում է նրանց կատարումը:

ՊՈՍ տերմինալով անկանխիկ վճարումների ընդունումը կատարվում է հետևյալ կերպ`

  Հաճախորդը վճարումը իրականացնում է կազմակերպության Երևան քաղաքում գտնվող գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահի միջոցով:

•  Հաճախորդը ցանկություն է հայտնում կոմունալ վճարումները իրականացնել վճարային քարտի միջոցով անկանխիկ եղանակով:

  • Գանձապահը համապատասխան օպերատորի բիլինգային համակարգից ճշտում է հաճախորդի կոմունալ պարտքի մեծությունը և հայտնում է հաճախորդին, որից հետո հաճախորդը ՊՈՍ տերմինալ՝ էլեկտրոնային սարքի միջոցով հավաքում է իր ծածկագիրը և  քարտային հաշվին բավարար դրամական միջոցների առկայության դեպքում գանձապահը կատարում է կոմունալ պարտքի մարումը:
  • Գանձապահը նրան է տրամադրում վճարման անդորրագիրը և քարտային անդորրագիր, որոնց մյուս օրինակները պահում է իր մոտ:
  • Անհրաժեշտության դեպքում ըստ պահանջի՝ հաճախորդը տրամադրում է նաև հեռախոսահամար:

Յուրաքանչյուր գործարքի համար տրամադրվում է համապատասխան  անդորրագիր, որն իր մեջ պարունակում է վերը նշված տեղեկությունը, ինչպես նաև գործարքի կատարման ամսաթիվը, ժամը, գանձապահի անունը, ազգանունը, ինչպես նաև քարտային անդորրագիր:

Կարևոր

  • Կցված բանկային քարտի տվյալները պահպանվում են «ԱրՔա» համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:
  • Վճարային քարտերի սպասարկման ժամանակ բանկի կողմից կիրառվում է երկկողմանի 3D secure համակարգը։

Քաղվածքների, դրանց կրկնօրինակների մասին տեղեկություններ կարող եք ստանալ կայքի "Ծառայությունների մասին" բաժնում հետևյալ էջից։

Վճարումներ ընդունվում են միայն ԱրՔա անդամ բանկերի կողմից թողարկված VISA / MasterCard և ARCA վճարային քարտերով։

MIR ՔԱՐՏԵՐՈՎ, «ՄԵԼԼԱԹ» ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ VISA/MASTERCARD ՔԱՐՏԵՐՈՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ:

«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայությունը մատուցում է համագործակցելով «Արարատբանկ» ԲԲԸ-ի հետ:

 

Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով

ՖԻԶԻԿԱԿԱՆ և ԻՐԱՎԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ARCA ՔԱՐՏԵՐՈՎ, ԱՐՔԱ ԱՆԴԱՄ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ VISA / MASTERCARD ՔԱՐՏԵՐՈՎ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՍՐԱՀՈՒՄ ՊՈՍ ՏԵՐՄԻՆԱԼՈՎ ԱՆԿԱՆԽԻԿ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

 

Մատուցվող ծառայութան տեսակ 

Միջնորդավճար

Փոխանցման

տևողություն

ԿՈՄՈՒՆԱԼ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Էլեկտրամատակարարում

0%

Անﬕջապես

Գազամատակարարում

0%

Անﬕջապես

Ջրամատակարարում

0%

Անﬕջապես

ՖԻՔՍՎԱԾ ԵՎ VoIP ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ

Թիմ

0%

Անﬕջապես

ՔրոսՆետ

0%

Անﬕջապես

ՖասթՆետ

0%

Անﬕջապես

Յուքոմ

0%

Անﬕջապես

Վիվա-ՄՏՍ

0%

Անﬕջապես

Ռոստելեկոմ 0% Անﬕջապես

ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊ

Թիմ

0%

Անﬕջապես

ՎիվաՍել-ՄՏՍ

0%

Անﬕջապես

Յուքոմ, Յուքոմ բինզես

0%

Անﬕջապես

ԻՆՏԵՐՆԵՏ
Յուքոմ 0% Անﬕջապես
Թիմ 0% Անﬕջապես
Ռոստելեկոմ 0% Անﬕջապես
Արմինկո 0% Անﬕջապես
Վիրուսնետ 0% Անﬕջապես
Ինտերլինկ 0% Անﬕջապես

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ (կաբելային, IP, արբանյակային)

Ինտերակտիվ

0%

Անﬕջապես

CTVArmenia

0%

Անﬕջապես

Shant Digital TV

0%

Անﬕջապես

Թիմ 0% Անﬕջապես
Ռոստելեկոմ 0% Անﬕջապես
Յուքոմ 0% Անﬕջապես

Դոմոֆոն

Ստրոյ Մաստեր

0%

Անﬕջապես

Armatis Domofon

0% Անﬕջապես
 
Ավտոկայանատեղի վճարում

1000 ՀՀ դրամից մինչև 24000ՀՀ՝ 200դր

24001 ՀՀ դրամից մինչև 72,000  ՀՀ դեպքում՝ 500դր

72001 ՀՀ դրամից ավելի դեպքում՝ 1000դր

Անﬕջապես

 

ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ,

Սույնով ներկայացվում է կազմակերպության կողմից մատուցվող յուրաքանչյուր վճարահաշվարկային ծառայության մասով էական տեղեկությունները, սակագները և ծառայությունների մատուցման պայմանները:

Կազմակերպությունն ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անկանխիկ եղանակով վճարային քարտերի միջոցով կոմունալ, ֆիքսված, բջջային, ինտերնետային, դոմոֆոն ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը:

Հաճախորդը՝

  1. Գրանցվում է կազմակերպության վեբ-կայքի անձնական էջում
  2. Համապատասխան դաշտում լրացնում է հեռախոսահամարը
  3. Ստանում է հաստատման կոդը
  4. Կոդը մուտքագրում է համապատասխան դաշտում և ստեղծում իր գաղտնաբառը
  5. Վերոնշյալ դաշտերը լրացնելուց հետո հաճախորդը տեղափոխվում է իր անձնական էջ, որտեղ լրացնում է հետևյալ տվյալները՝
  • Անուն, ազգանուն, հայրանուն,
  • ID քարտի համար կամ անձնագրի տվյալները և ՀԾՀ,
  • Էլեկտրոնային փոստի հասցե։

Մուտք գործելուց հետո կարող է կցել իր վճարային քարտը, որի մեկանգամյա կցման համար գանձվում է 100 ՀՀ դրամ միջնորդավճար։

Ինտերներտ միջավայրում վճարային քարտերով անկանխիկ վճարումների ընդունումը կատարվում է հետևյալ կերպ`

  Հաճախորդը վճարումն իրականացնում է կազմակերպության կայքի իր անձնական էջից:

•  Կոմունալ վճարումները վճարային քարտերի միջոցով անկանխիկ իրականացնելու համար հաճախորդը մուտք է գործում «Վճարումներ և փոխանցումներ» էջը, ընտրում այն ծառայությունը, որի դիմաց ցանկանում է կատարել վճարումը։ Մուտքագրում է բաժանորդային համարը։ Համապատասխան օպերատորների բիլինգային համակարգից ճշտում է կատարվում ծառայության դիմաց պարտքի մեծության վերաբերյալ, որից հետո հաճախորդը սեղմում է վճարել և մուտքագրում է իր ծածկագիրը։ Քարտային հաշվին բավարար դրամական միջոցների առկայության դեպքում կատարվում է պարտքի մարումը:

  • Վճարումներն ավարտելուց հետո հաճախորդին տրամադրվում է անկանխիկ վճարման կարգադրությունը (անդորրագիրը) էլեկտրոնային եղանակով` իր կողմից նշված էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին,
  • Վճարման անդորրագրում արտացոլված են գործարքի կատարման ամսաթիվը, ժամը, անուն, ազգանունը,
  • Միաժամանակ, վճարման անդորրագիրը պահպանվում է էլեկտրոնային եղանակով՝ տվյալ հաճախորդի համար հասանելի տեխնիկածրագրային միջավայրում (Անձնական էջի «Գործարքների պատմություն» բաժնում), որը թույլ է տալիս վճարահաշվարկային փաստաթուղթը տպել և դուրս բերել արտաքին կրիչի վրա կամ ուղարկել էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին։

Կարևոր

  • Կցված բանկային քարտի տվյալները պահպանվում են «ԱրՔա» համակարգում, որն ունի PCI DSS (Payment Card Industry Data Security Standard) վճարային քարտերի տվյալների պահպանման անվտանգության միջազգային հավաստագիր:
  • Վճարային քարտերի սպասարկման ժամանակ բանկի կողմից կիրառվում է երկկողմանի 3D secure համակարգը։

Հաճախորդը պարտավոր է անհապաղ գրավոր տեղեկացնել ընկերության աշխատակցին՝ Համակարգի գործունեության խափանումների հետևանքով սխալ կատարված վճարումների մասին՝ զանգահարելով +37410540517 հեռախոսահամարին կամ գրելով info@itfllc.am էլ․ հասցեին՝ Ընկերությանը գործընկեր Բանկի միջոցով հաճախորդների վճարային քարտերից սխալ կատարված վճարումները վերականգնելու նպատակով` նշելով այդպիսի սխալ վճարումների վերականգման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները:

Հարգելի Հաճախորդ, ինտերնետ միջավայրում (վճարային քարտերով) անկանխիկ եղանակով գործառնությունների կատարման ժամանակ վճարային քարտի ամրակցման հետ կապված և դրանից ծագած ցանկացած խնդրի դեպքում, այդ թվում՝ նյութական կորուստների հետ կապված, խնդրում ենք անմիջապես դիմել տվյալ ընկերությանը, որի կայքում կամ հավելվածում կցել եք Ձեր վճարային քարտը։

Քաղվածքների, դրանց կրկնօրինակների մասին տեղեկություններ կարող եք ստանալ կայքի "Ծառայությունների մասին" բաժնում։

Վճարումներն ընդունվում են միայն ԱրՔա անդամ բանկերի կողմից թողարկված VISA / MasterCard և ARCA վճարային քարտերով։

MIR ՔԱՐՏԵՐՈՎ, «ՄԵԼԼԱԹ» ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ VISA/MASTERCARD ՔԱՐՏԵՐՈՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ։

«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայությունը մատուցում է համագործակցելով «Արարատբանկ» ԲԲԸ-ի հետ:

Միջնորդավճարները գանձվում են ՀՀ դրամով

 ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԿՈՄՈՒՆԱԼ, ՖԻՔՍՎԱԾ, ԲՋՋԱՅԻՆ, ԻՆՏԵՐՆԵՏ ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Մատուցվող ծառայութան տեսակը

Օպերատորի անվանում

Վճարողներից գանձվող միջնորդավճարի չափը (մուտքագրված գումարից տոկոս կամ վճարումների քանակից դրամ)

Ջրամատակարարում

Վեոլիա Ջուր ՓԲԸ

0%

Էլեկտրամատակարարում

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ

0%

Գազամատակարարում

Հայռուսգազարդ ՓԲԸ

0%

ՖԻՔՍՎԱԾ ԵՎ VoIP ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ

«Թիմ»

«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

0%

Վիվա-ՄՏՍ ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ ՓԲԸ 0%

«ՔրոսՆետ»

ՔրոսՆետ ՓԲԸ

0%

ՖասթՆետ

Ֆաստնեթ ՍՊԸ

0%

Յուքոմ

Յուքոմ ՓԲԸ

0%

Ռոստելեկոմ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ 0%

ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊ

«Թիմ»

«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

0%

Վիվա-ՄՏՍ

ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ ՓԲԸ

0%

«Յուքոմ»

«Յուքոմ» ՓԲԸ

0%

Յուքոմ Բիզնես

«Յուքոմ» ՓԲԸ

0%

ԻՆՏԵՐՆԵՏ

Յուքոմ

«Յուքոմ» ՓԲԸ

0%

Թիմ

«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

0%

Ռոստելեկոմ

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ

0%

Արմինկո

Արմինկո-ՆԿ ՍՊԸ

0%

Վիրուս նետ

Վիրուս նետ ՍՊԸ

0%

Ինտերլինկ

Ինտերլինկ ՍՊԸ

0%

ԴՈՄՈՖՈՆ

Ստրոյ Մաստեր

Ստրոյ Մաստեր Դամաֆոն ՍՊԸ

0%

Ամատիս 

«ԱՐՄԱՏԻՍ»  ՍՊԸ

0%

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐ

Վճարողներ

Վճարողներից գանձվող միջնորդավճարի չափը (վճարումների քանակից դրամ)

Փոխանցման ժամկետ

Անհատ ձեռներեց, ֆիզիկական անձ, իրավանաբանական անձ                                      1,2 % Առավելագույնը 2 աշխատանքային օր

ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐՈՒՄ

Օպերատորի անվանում

 

  Վճարվող գումար

 

Վճարողներից գանձվող միջնորդավճարի չափը 
Փարքինգ Սիթի Սերվիս ՓԲԸ 1000 ՀՀ դրամից մինչև 24000 ՀՀ դրամ 200 դրամ
Փարքինգ Սիթի Սերվիս ՓԲԸ 24001 ՀՀ դրամից մինչև 72,000  ՀՀ դրամ 500 դրամ
Փարքինգ Սիթի Սերվիս ՓԲԸ 72001 ՀՀ դրամից ավել 1000 դրամ

 

 

 

 

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից քաղվածքը 
  • Առկայության դեպքում լիցենզիան
  • Իրավաբանական անձանց կանոնադրություն

 

Հարգելի հաճախորդներ,

Գործընկեր կազմակերպությունների վեբ կայքերի կամ բջջային հավելվածների, ինչպես նաև «ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպության կայքի միջոցով հաճախորդների կողմից վճարային քարտերով ինտերնետ միջավայրում անկանխիկ եղանակով գործառնությունների իրականացման դեպքում «ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության կողմից միջնորդավճարը գանձվում է գործընկեր կազմակերպություններից։ 

Հարգելի Հաճախորդ, ինտերնետ միջավայրում (վճարային քարտերով) անկանխիկ եղանակով գործառնությունների կատարման ժամանակ վճարային քարտի ամրակցման հետ կապված և դրանից ծագած ցանկացած խնդրի դեպքում, այդ թվում՝ նյութական կորուստների հետ կապված, խնդրում ենք անմիջապես դիմել տվյալ ընկերությանը, որի կայքում կամ հավելվածում կցել եք Ձեր վճարային քարտը։

*Հաճախորդների կողմից վճարային քարտերով ինտերնետ միջավայրում անկանխիկ եղանակով գործառնությունների իրականացման ժամանակ «ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպության գործընկերներ են հանդիսանում «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և «Արարատ բանկ» ԲԲԸ-ն։

Հարգելի Հաճախորդներ,

Ինտերնետ միջավայրում (վճարային քարտերով) անկանխիկ եղանակով գործընկեր կազմակերպությունների հաճախորդների վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայության մատուցման մասին կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ։

Էջը թարմացվել է՝ 30-01-2024 16:17:24