Կազմակերպության մասնակիցների ընդհանուր ժողովը 01.08.2022թ.-ի թիվ 1/14 որոշմամբ հաստատել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի» քաղաքականությունը, որի նպատակն է կանոնակարգել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հետ կապված հարաբերությունները, սահմանել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ընդգրկված համապատասխան ստորաբաժանումների և անձանց շրջանակը, ինչպես նաև հաճախորդների և/կամ երրորդ անձանց կողմից իրականացվող փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորմանն ուղղված կասկածելի գործառնությունները և վերջիններիս կանխարգելմանն ուղղված աշխատանքների ընդհանուր գործընթացը:
Սույն քաղաքականությունը կարգավորվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգով:
Համաձայն սույն քաղաքականության, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում որպես պատասխանատու է հանդիսանում կազմակերպության ներքին դիտարկումների պատասխանատուն, ով իրավասու է որպես ավագ ղեկավարություն կազմակերպության անունից՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հարցերով որոշումներ կայացնելու և համապատասխան գործողություններ կատարելու:
Կազմակերպության կողմից հաստատված քաղաքականության մեջ ներառվում է, բայց չի սահմանափակվում․
- ռիսկի վրա հիմնված մոտեցման կիրառումը
- հաճախորդի ռիսկայնության որոշումն ըստ երկրների, աշխարհագրական տարածքների, ծառայությունների, գործարքների
- հաճախորդի գործարար բնութագրի ուսումնասիրությունը
- հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը՝ «ճանաչիր քո հաճախորդին» սկզբունքի կիրառումը (ներառյալ՝ շահառուների և լիազորող անձանց նույնականացումը)
- բարձր ռիսկի չափանիշ հասկացությունը և հաճախորդի հավելյալ ուսումնասիրությունը
- ցածր ռիսկի չափանիշը և հաճախորդի պարզեցված ուսումնասիրությունը․
- քաղաքական ազդեցություն ունեցող անձ հասկացությունը
- չհամապատասխանող երկիր կամ տարածք հասկացությունը
- կենսական շահերի կենտրոնը
- ավագ ղեկավարություն հասկացությունը
- կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը
- տիպաբանություն հասկացությունը, և ահաբեկչության հետ կապված անձ և զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձ հասկացությունները
- գործարքի կամ գործարար հարաբերության կասեցումը
- գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժումը և գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցումը
- Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ցանկեր․
- ՀՀ կենտորանական բանկ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրում․
- գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակում․
- գործարքների և գործառնությունների որոշ տեսակների սահմանափակում, այդ թվում արգելվում է թողարկել, տրամադրել կամ սպասարկել`
- անանուն կամ մտացածին անուններով հաշիվներ.
- միայն թվային, տառային կամ պայմանական այլ նշաններով արտահայտված հաշիվներ.
- ըստ ներկայացնողի արժեթղթեր․
- գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրություն․
- հաճախորդի` ռիսկերի վրա հիմնված պատշաճ ուսումնասիրության առանձնահատկություններով պայմանավորված միջոցառումներ․
- դրամական փոխանցումների հետ կապված պարտականություններ․
- հաճախորդի նույնականացման տվյալների և պատշաճ ուսումնասիրության տեղեկությունների պահպանում։
Կազմակերպությունն արգելափակում է գործարքի իրականացումը, երբ հաճախորդը չի տրամադրում անհրաժեշտ փաստաթղթերը, երբ առկա է համընկնում կամ հավանականություն հաճախորդի` ահաբեկիչների ցանկերում և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավված լինելու մասին: