ԱՅԹԻԷՖ-ը նորարարական ֆինտեխ ընկերություն է, որը տրամադրում է նոր սերնդի վճարային լուծումներ։
«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ-ն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է 01.11.2018թ.-ին (գրանցման համար՝ 286.110.1043870)։ 2019թ. հոկտեմբերի 11-ին ընկերությունը ստացել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության թիվ 22 լիցենզիան։
Մենք նորարար ֆինտեխ ընկերություն ենք, որը մշակում և առաջարկում է ժամանակակից վճարային լուծումներ։
Մեր հիմնական ծառայությունները — Վիրտուալ POS տերմինալներ • Վճարման հայտի հղումներ • Մասնատված (split) վճարումներ • POS տերմինալներ • Կոմունալ վճարումներ
Վճարումների մեթոդներ — ARCA • VISA • MasterCard • Apple Pay
Անվտանգություն — 3D Secure պաշտպանություն • Ընդունվում են ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան բանկերի քարտեր
«ԱՅԹԻԷՖ»-ը համադրում է տեխնոլոգիան, անվտանգությունը և ճկունությունը՝ ստեղծելով հուսալի ֆինանսական ենթակառուցվածք իր գործընկերների համար։
Կազմակերպության առաքելությունն է հասարակության բոլոր խավերին համապարփակ, մատչելի, հարմարավետ և ժամանակակից վճարահաշվարկային ծառայություններ մատուցող կազմակերպության վարկանիշ ձեռք բերելը , «Լինել վստահելի գործընկեր և մատուցել համալիր վճարահաշվարկային ծառայություններ հաճախորդներին»:
Կազմակերպության նպատակն է հաճախորդների սպասարկման որակի և մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների ցանկի ու աշխարհագրության ընդլայնման, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով ամրապնդել իր տեղը ՀՀ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման շուկայում:
Կազմակերպության արժեքներն են՝ վճարահաշվարկային ծառայությունների շուկայի զարգացումը՝ հիմնված լիարժեք փոխվստահության, թափանցիկության, փոխշահավետության և գործարար համբավի երկուստեք բարձրացման վրա: Նշված կապը մեծապես պետք է պայմանավորվի կազմակերպության կողմից հաճախորդին առաջարկվող վճարահաշվարկային ծառայությունների մատուցման որակով և անհատական մոտեցմամբ՝ միաժամանակ պահպանելով ռիսկերի կառավարելի և ընդունելի մակարդակը։
Վճարահաշվարկային ծառայությունների մատուցման ժամանակ առաջնորդվել բիզնես էթիկայի նորմերով, կիրառել արդյունավետ սակագնային քաղաքականություն, ապահովել հաճախորդների սպասարկման բարձր որակ և ձեռք բերել հուսալի գործընկերոջ համբավ:
Վճարահաշվարկային ծառայությունների մատուցման ժամանակ կազմակերպությունն առաջնորդվելու է ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջներով:
Կարգավորվում և սերտիֆիկացվում է ոլորտի ամենաբարձր չափանիշներին համապատասխան
«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 11.10.2019թ.-ին տրամադրվել է (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու) վճարահաշվարկային կազմակերպության թիվ 22 լիցենզիան:
«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունն ստացել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO/IEC 27001:2022 միջազգային սերտիֆիկատ