× Կարգավորում Սպառողի իրավունքները Նշանակալից մասնակիցներ Հաշվետվություններ Սեփականատերեր Անկանխիկ եղանակով վճարումների ընդունում Նորություններ Մատուցվող ծառայություններ Միջազգային արագ դրամական փոխանցումներ

Վճարման հայտի հղում

Ձեր անձնական էջ մուտք գործելու համար սեղմեք <<ՄՈՒՏՔ>> կոճակը:

Վճարման հայտի հղումը հեռահար քարտային վճարումներ ընդունելու պարզ լուծում է բիզնեսների համար, որը թույլ է տալիս ընդունել վճարումները ինչպես ՀՀ-ում, այնպես էլ աշխարհի տարբեր կետերից։ Մասնավորապես, մեր կողմից տրմադրված հարթակի միջոցով, բիզնեսները գեներացում են փոփոխվող վճարման հայտի հղումներ, որտեղ նշում են իրենց կողմից մատուցվող ծառայության կամ վաճառվող ապրանքի անվանումը և արժեքը, որից հետո հղումը ուղարկում են հաճախորդներին՝ էլեկտրոնային փոստի, սոցիալական ցանցերի, <<SMS>> հաղորդագրությունների և մեսենջերների միջոցով։ Վճարման հայտի հղումը ստանալուց հետո, հաճախորդը մուտք է գործում վճարման դաշտ և լրացնելով իր քարտի տվյալները, պարզ և անվտանգ կերպով իրականացնում է վճարումը։ Նշված գործընթացը վերահսկվում է բիզնեսի կողմից, մեր կողմից տրամադրվող հարթակի միջոցով։

Վճարային քարտերի սպասարկման ժամանակ բանկի կողմից կիրառվում է երկկողմանի 3D secure համակարգը։ Վճարումներն ընդունվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ բանկերի կողմից թողարկված /ARCA / VISA / MasterCard / վճարային քարտերով։

Վճարումներն ավարտելուց հետո հաճախորդին տրամադրվում է անկանխիկ վճարման անդորրագիրը էլեկտրոնային եղանակով` իր կողմից նշված էլեկտրոնային փոստի (e-mail) հասցեին։