«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունը համագործակցում է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ի, «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ի, «Էքսպրես Քառ Ռենթ» ՍՊԸ-ի, «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ի, «ՌՈԴ ԸՍԻՍԹՆՍ» ՍՊԸ-ի և այլ ընկերությունների հետ` ինտերնետ միջավայրում վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայության մատուցման հանձնարարության պայմանագրի հիման վրա։
Հաճախորդների կողմից գործընկեր ընկերության Վեբ-կայքից և բջջային հավելվածից անկանխիկ եղանակով վճարային քարտերով ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքում` քարտապանները «ԱՅԹԻԷՖ» վճարահաշվարկային կազմակերպությանը միջնորդավճար չեն վճարում։