× Կարգավորում Սպառողի իրավունքները Նշանակալից մասնակիցներ Հաշվետվություններ Սեփականատերեր Անկանխիկ եղանակով վճարումների ընդունում Նորություններ Մատուցվող ծառայություններ Միջազգային արագ դրամական փոխանցումներ
ԻՆՏԵՐՆԵՏ











































Մատուցվող ծառայություն



Միջնորդավճար



Փոխանցման տևողություն



Յուքոմ



0%



Անﬕջապես



Թիմ



0%



Անﬕջապես



«Ռոստելեկոմ»



0%



Անﬕջապես



Արմինկո



0%



Անﬕջապես



Վիրուսնետ



0%



Անﬕջապես



Ինտերլինկ



0%



Անﬕջապես



  • Կազմակերպությունն ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կոմունալ, ֆիքսված, բջջային, ինտերնետ և հեռուստատեսության (կաբելային, IP, արբանյակային)  ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը:

  • Վճարների հավաքագրումն իրականացվում է Երևան քաղաքում գտնվող գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահի միջոցով: 



Կոմունալ վճարումները կատարվում են հետևյալ կերպ՝ 




  • Հաճախորդն այցելում է գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահ 

  • Ներկայացնում է իր բաժանորդային քարտի համարը կամ հեռախոսի համարը կամ հասցեն

  • Գանձապահը, ըստ այդ տվյալների, բազայում որոնում է տվյալ հաճախորդի վարձավճարի վերաբերյալ տվյալները և ներկայացնում նրան

  • Հաճախորդը կատարում է վճարումը, որից հետո գանձապահը նրան է տրամադրում վճարման անդորրագիրը (մյուս օրինակը պահում է իր մոտ):



Հաճախորդների սպասարկումն իրականացվում է երկուշաբիից ուրբաթ օրերին՝ 09:30-ից մինչև 16:45-ը:



ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ




  • Դուք կարող եք խնդրել մեր աշխատակցին հատուկ Ձեզ համար ստեղծել խումբ, որը կներառի Ձեր բոլոր վճարումները` կոմունալ, բջջային, ինտերնետ: 

  • Ստեղծելով խումբ՝ Ձեր հաջորդ այցի ժամանակ վճարման գործընթացը Ձեզանից կխլի ավելի քիչ ժամանակ, և այլևս կարիք չի լինի ներկայացնել նախորդ ամիսների վճարման անդորրագրերը կամ բաժանորդային համարները  յուրաքանչյուր կոմունալ ծառայության համար:

    Վճարների ընդունման և փոխանցման ծառայություններ մատուցելիս կոմունալ հետևյալ ծառայությունները՝

  • գազի սպասարկման, գազի մատակարարման,

  • էլեկտրաէներգիայի մատակարարման,

  • խմելու և/կամ ոռոգման ջրերի մատակարարման, ջրահեռացման,

  • ֆիքսված հեռախոսակապի,

  • էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների՝



«Վեոլիա Ջուր» ՓԲԸ, «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ, «Յուքոմ» ՓԲԸ ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ և այլ Օպերատորներ կամ Ծառայություններ մատուցողներ) օգտին՝ վճարողներից ցանկացած եղանակով կամ ձևով (կանխիկ, անկանխիկ և այլն)  վճարումներն ընդունվում են առանց որևէ միջնորդավճարի, սպասարկման, ծառայության մատուցման դիմաց և/կամ այլ անվանումով լրացուցիչ վճարների գանձման:



Կոմունալ վճարումների ընդունման դեպքում անճշտությունների կամ սխալ վճարումների դեպքում քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կատարվում են համապատասխան ճշտումները: Շտկումները կատարվում են տեղում, իսկ առանձին դեպքերում մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում:



ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ,



Դուք կարող եք տեղեկանալ Ձեր կոմունալ վճարների մեծության մասին անգամ, եթե վճարումները տվյալ պահին չեք կատարում: