Վճարողներ | Վճարողներից գանձվող միջնորդավճարի չափը (վճարումների քանակից դրամ) | Փոխանցման ժամկետ |
---|---|---|
Անհատ ձեռներեց, ֆիզիկական անձ, իրավանաբանական անձ | 0 դր․ (մինչև 1.000 ՀՀ դրամի դեպքում) | Առավելագույնը 1 աշխատանքային օր |
200 դր (1․001-ից 100․000 ՀՀ դրամի դեպքում) | ||
300 դր (100․001-ից ավել դրամի դեպքում) |
Երևան քաղաքում 2021 թվականի համար «Փոխադրամիջոցների գույքահարկի» և «Անշարժ գույքի հարկի» վճարումներ կատարելու համար Ձեզ անհրաժեշտ է հաշվարկված «Փոխադրամիջոցների գույքահարկի» և «Անշարժ գույքի հարկի» պարտավորությունների չափը ճշտելու և վճարելու համար դիմել Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչական շրջան, իսկ 2020 թվականը ներառյալ հաշվարկված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունների դիմաց կարող եք վճարումները կատարել առանց համապատասխան վարչական շրջան այցելելու:
Կազմակերպության գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում՝ Արշակունյաց 15 հասցեում:
ՀԱՐԳԵԼԻ՛ ՀԱՃԱԽՈՐԴ,
Սույն փաստաթղթում ներկայացվում է կազմակերպության կողմից մատուցվող յուրաքանչյուր վճարահաշվարկային ծառայության մասով էական տեղեկությունները, սակագները և ծառայությունների մատուցման պայմանները:
Կազմակերպությունն իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից «Երևանի քաղաքապետարանի» օգտին վճարողներից գույքահարկի, հողի հարկի, աղբահանության վճարների ընդունում և հավաքագրում:
Հաճախորդը վճարման գործընթացն իրականացնում է կազմակերպության Երևան քաղաքում գտնվող գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահում: Հաճախորդների սպասարկումն իրականացվում է երկուշաբի-ուրբաթ օրերին՝ 09:30-ից մինչև 16:45-ը:
Վճարում իրականացնելու համար հաճախորդը պետք է նշի վարչական շրջանը, վճարման նպատակը, ֆիզիկական անձանց համար՝ անձնագրի տվյալները, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձի իսկությունը հաստատող նույնականացման քարտը (ID CARD), իրավաբանական անձանց/անհատ ձեռնակատերերի համար՝ անձի անհատականացման համարը, պետական գրանցման, հաշվառման համարը:
Հաճախորդը ներկայացնում է՝
Վճարողի անձը հաստատող փաստաթուղթը` անձնագիրը, հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձի իսկությունը հաստատող նույնականացման քարտը (ID CARD), անհատականացման համարը (պետական գրանցման,հաշվառման համարը և այլն):
Յուրաքանչյուր գործարքի համար տրամադրվում է համապատասխան անդորրագիր, որն իր մեջ պարունակում է վերը նշված տեղեկությունը, ինչպես նաև գործարքի կատարման ամսաթիվը, ժամը, գանձապահի անունը, ազգանունը: