- Կազմակերպությունն ապահովում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից կոմունալ, ֆիքսված, բջջային, ինտերնետ և հեռուստատեսության (կաբելային, IP, արբանյակային) ծառայությունների դիմաց վճարումների ընդունումը
- Վճարների հավաքագրումն իրականացվում է Երևան քաղաքում գտնվող գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահի միջոցով:
- Կոմունալ վճարումները կատարվում են հետևյալ կերպ՝
- Հաճախորդն այցելում է գլխամասային գրասենյակի հաճախորդների սպասարկման սրահ
- Ներկայացնում է իր բաժանորդային քարտի համարը կամ հեռախոսի համարը կամ հասցեն
- Գանձապահը, ըստ այդ տվյալների, բազայում որոնում է տվյալ հաճախորդի վարձավճարի վերաբերյալ տվյալները և ներկայացնում նրան
- Հաճախորդը կատարում է վճարումը, որից հետո գանձապահը նրան է տրամադրում վճարման անդորրագիրը (մյուս օրինակը պահում է իր մոտ):
Հաճախորդների սպասարկումն իրականացվում է երկուշաբիից ուրբաթ օրերին՝ 09:30-ից մինչև 16:45-ը:
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ
- Դուք կարող եք խնդրել մեր աշխատակցին հատուկ Ձեզ համար ստեղծել խումբ, որը կներառի Ձեր բոլոր վճարումները` կոմունալ, բջջային, ինտերնետ:
-
- Ստեղծելով խումբ՝ Ձեր հաջորդ այցի ժամանակ վճարման գործընթացը Ձեզանից կխլի ավելի քիչ ժամանակ, և այլևս կարիք չի լինի ներկայացնել նախորդ ամիսների վճարման անդորրագրերը կամ բաժանորդային համարները յուրաքանչյուր կոմունալ ծառայության համար:
Վճարների ընդունման և փոխանցման ծառայություններ մատուցելիս կոմունալ հետևյալ ծառայությունները՝
- գազի սպասարկման, գազի մատակարարման,
- էլեկտրաէներգիայի մատակարարման,
- խմելու և/կամ ոռոգման ջրերի մատակարարման, ջրահեռացման,
- ֆիքսված հեռախոսակապի,
- էլեկտրոնային հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող օպերատորների՝
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ, «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, «Թիմ Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ, «Յուքոմ» ՓԲԸ ֆիքսված և բջջային հեռախոսակապ, ինտերնետ և այլ Օպերատորներ կամ Ծառայություններ մատուցողներ) օգտին՝ վճարողներից ցանկացած եղանակով կամ ձևով (կանխիկ, անկանխիկ և այլն) վճարումներն ընդունվում են առանց որևէ միջնորդավճարի, սպասարկման, ծառայության մատուցման դիմաց և/կամ այլ անվանումով լրացուցիչ վճարների գանձման:
Կոմունալ վճարումների ընդունման դեպքում անճշտությունների կամ սխալ վճարումների դեպքում քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա կատարվում են համապատասխան ճշտումները: Շտկումները կատարվում են տեղում, իսկ առանձին դեպքերում մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ
Դուք կարող է տեղեկանալ Ձեր կոմունալ վճարների մեծության մասին անգամ, եթե վճարումները տվյալ պահին չեք կատարում: