«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ (ԴՐԱՄԱԿԱՆ (ՓՈՂԱՅԻՆ) ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ)
ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ
ՎԱՐՉԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ՝ ԳԾԱՊԱՏԿԵՐԻ ՏԵՍՔՈՎ
Հարգելի՛ այցելու, Դուք կարող եք ծանոթանալ կազմակերպության Ընդհանուր Ժողովի կողմից
հաստատված վարչակազմակերպական կառուցվածքին`
Հարգելի՜ այցելու, ստորև հրապարակված են հիմնական օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցով կարգավորվում են կազմակերպության կողմից վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը:
Օրենքներ`
- Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգիրք,
- «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք,
- «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ՀՀ օրենք,
- «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք,
- «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենք,
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք,
- «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենք,
- «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենք,
- «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենք,
- «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենք:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր`
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների» կանոնակարգ,
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հաշվետվություն տրամադրող անձանց հաշվառման կարգ,
- «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների վերաբերյալ» ուղեցույցը,
- Օֆշորային տարածքների ցանկ,
- «Ֆինանսական կազմակերպությունների և ֆինանսական խմբերի կողմից տեղեկությունների հրապարակումը» Կանոնակարգ 8/03,
- «Հաճախորդների բողոքների քննության գործընթացը կարգավորող ներքին իրավական ակտերին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» Կանոնակարգ 8/04,
- «Ֆինանսական համակարգի մասնակիցներին ուղղված բողոքների հաշվառման, պահպանման և գրանցման ներքին գործընթացին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» Կանոնակարգ 8/07,
- «Հայաստանի Հանրապետության դրամանիշների վճարունակության, հնամաշության հատկանիշները: Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» Կանոնակարգ 9,
- «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաեւ վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձեւը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» Կանոնակարգ 17/01,
- «Վճարահաշվարկային կազմակերպություների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» Կանոնակարգ 17/02,
- «Վճարահաշվարկային կազմակերպությունների ֆինանսական եւ այլ հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» Կանոնակարգ 17/03,
- «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող վճարահաշվարկային կազմակերպություններում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» Կանոնակարգ 17/09,
- «Հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի ստեղծման և գործունեության իրականացման համար թույլտվության տրամադրումը» Կանոնակարգ 18,
- «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցելու թույլտվության տրամադրումը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեության կանոններում և ներկայացված փաստաթղթերում կենտրոնական բանկին տեղեկացման ենթակա փոփոխությունների ցանկը և համակարգը բնութագրող չափանիշները, գրանցամատյանի վարման կարգը» Կանոնակարգ 19,
- «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարային քարտերի թողարկման, սպասարկման եվ տարածման, ինչպես նաև վճարային քարտերով գործառնությունների իրականացման» կարգ,
- «Հայաստանի Հանրապետության տարածքում վճարման հանձնարարականներով միջոցների փոխանցումների կատարման առավելագույն ժամկետներ սահմանելու» կարգ,
- «Հայաստանի Հանրապետությունում միջոցների փոխանցումն ուղղակի դեբետագրման եղանակով իրականացնելու» կարգ,
- «Վճարային հանձնարարականով միջոցների փոխանցումների մասին» ձեռնարկ
- «Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար վճարումների հանձնարարականով փոխանցումների իրականացման» կարգ
- «Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների կողմից վճարահաշվարկային ծառայությունների հաշվառման» կարգ,
- «Վճարահաշվարկային կազմակերպությունների հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերն ու դրանց լրացման» կարգ,
- «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ» կարգ,
- «ՀՀ տարածքում գործող առեվտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից հայաստանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության իրականացման հատուկ կարգ և վճարահաշվարկային ծառայությունների մատուցման կանոններ, ինչպես նաև հայաստանյան վճարահաշվարկային համակարգերի կանոնների բովանդակությանը ներկայացվող պահանջ սահմանելու մասին» որոշում,
- «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոնները» որոշում,
- «Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության վարչական տույժերի, տուգանքների հաշվառման տեղեկատվական համակարգից տվյալներ ստանալու և վճարումների կատարման համար այդ տվյալները պարտադիր ստուգելու մասին կարգը և պայմանները»
- «Ֆինանսական համակարգի մասնակիցներին ուղղված բողոքների հաշվառման, պահպանման և գրանցման ներքին գործընթացին ներկայացվող նվազագույն պայմաններ և սկզբունքներ» Կանոնակարգ 8/07
Վերոգրյալ օրենքներն ու կանոնակարգերը կարող եք գտնել www.arlis.am, www. cba.am կայքերում
ԳՈՐԾԱՐԱՐ ՎԱՐՎԵԼԱԿԵՐՊԻ ԵՎ ԷԹԻԿԱՅԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ
Կազմակերպությունում գործընկերների և հաճախորդների նկատմամբ արդարացի վերաբերմունքի ցուցաբերումը սահմանվում է որպես գործարար վարվելակերպի և էթիկայի ապահովման հիմնական կանոն և այն պետք է հաշվի առնվի կազմակերպությունում որոշումների կայացման գործընթացում: Կազմակերպությունը հաճախորդների և գործընկերների հետ հարաբերություններում պետք է ապահովի թափանցիկություն, ինչպես նաև հաճախորդների շահերի պաշտպանության բավարար մակարդակ:
Կազմակերպության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների գործարար գործընթացը ներառում է՝
- մատուցվող յուրաքանչյուր ծառայության մանրամասն նկարագրությունը,
- ծառայությունների մատուցման պայմանները և անհրաժեշտ փաստաթղթեր,
- մատուցվող ծառայությունների սակագները (այդ թվում՝ միջնորդավճարներն ու այլ վճարները, դրանց ցանկը), դրանք փոփոխելու պայմաններն ու կարգը,
- ծառայություններ մատուցելու համար հաճախորդներից և գործընկերներից պահանջվող փաստաթղթերի ցանկը (տեղեկությունները),
- հաճախորդի համար կազմակերպության կողմից մատուցվող ծառայության հասանելիությունը սահմանափակող բոլոր պայմանները,
- կազմակերպության կողմից գործարքները մերժելու (ծառայությունը մատուցելուց հրաժարվելու) չափանիշները,
- ծառայություն մատուցելու ընթացքում թույլ տրված սխալները շտկելու գործընթացը,
- կազմակերպության նախաձեռնությամբ ինչպես կոնկրետ հաճախորդին, այնպես էլ ընդհանրապես կազմակերպության կողմից ծառայությունների մատուցումն ընդհատելու գործընթացը,
- հաճախորդների սպասարկման ընթացքում շահերի հնարավոր բախման դեպքերի բացահայտմանն ու բացառմանն ուղղված միջոցառումներ։
Կազմակերպությունը պետք է ապահովի գործարար վարվելակերպի և հաճախորդների շահերի պաշտպանության առումով բարձր պատասխանատվություն, ինչպես նաև կազմակերպության աշխատակիցները պետք է առաջնորդվեն բարձր պրոֆեսիոնալիզմի, վարքագծի և էթիկայի կանոններով սահմանված պահաջներով:
Գործարար վարվելակերպի և հաճախորդների շահերի պաշտպանության առումով կազմակերպությունն ապահովում է հաճախորդների նկատմամբ արդարացի վերաբերմունք, որն առնվազն ենթադրում է.
- վճարահաշվարկային ծառայությունների մշակման և մատուցման ընթացքում գործընկերների և հաճախորդների կարիքների և շահերի դիտարկում,
- հաճախորդի կարիքներին անհամապատասխան ծառայությունների մատուցման խուսափում,
- հաճախորդին վճարահաշվարկային ծառայության մատուցման ընթացքում տրված խորհրդատվության բարձր որակի ապահովում,
- հաճախորդների դիմում-բողոքների և/կամ պահանջների արդարացի և ժամանակին քննում,
- հաճախորդին վճարահաշվարկային ծառայության մատուցման ընթացքում հաճախորդին պարզ, արժանահավատ, ժամանակին և հաճախորդի կարիքներին համարժեք տեղեկատվության տրամադրում,
- գործընկերների և հաճախորդների համար սահմանվող ընդհանուր պայմաններից տարբերվող պայմաններով վճարահաշվարկային ծառայությունների մատուցում (առավել/նվազ բարենպաստ պայմաններով պայմանագրերի կնքում) բացառապես համապատասխան չափանիշների առկայության դեպքում:
Հաճախորդը կարող է տեղեկանալ մատուցվող ծառայությունների մանրամասների և աշխատանքային ժամերի մասին կազմակերպության գլխամասային գրասենյակի/մասնաճյուղերի համապաստասխան աշխատակիցներից, ինչպես նաև կազմակերպության ինտերնետային կայքից, տեղեկատվական ամփոփագրերից և այլն։ Տեղեկությունը Հաճախորդին շարադրվում է պարզ և մատչելի և չի պարունակում շփոթեցուցիչ բառեր կամ արտահայտություններ։ Տեղեկատվությունը շարադրվում է առնվազն հայերեն լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդի և ընկերության փոխհամաձայնությամբ այլ լեզու է ընտրված։
Վճարահաշվարկային ծառայությունների մատուցման ժամանակ Հաճախորդը պետք է տրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը և պահանջվող փաստաթղթերը գործարքի իրականացման համար, որը պահանջում է տվյալ ծառայության մատուցման համար: Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացվում է կազմակերպության ինտերնետային կայքում և հաճախորդների սպասարկման սրահում առկա տեղեկատվական ամփոփագրերում։Հաճախորդը պահանջի դեպքում կարող է տեղեկանալ իր կոմունալ և այլ ծառայությունների վճարի գումարի մասին (նույնիսկ այն դեպքում, երբ վճարում չի կատարվում)։
Վճարահաշվարկային գործառնությունների կատարման ժամանակ հաճախորդին տրամադրվում է ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Վճարահաշվարկային գործառնությունների կատարման կիրառվող փաստաթղթերի նվազագույն վավերապայմանները և դրանց լրացման կանոններ»-ով սահմանված վճարումը հավաստող փաստաթղթերը:
Կազմակերպության աշխատակիցներ հաճախորդներին սպասարկելիս պարտավոր են պահպանել հետևյալ կանոնները՝
- հաճախորդների նկատմամբ աշխատակիցները պարտավոր են մշտապես ցուցաբերել քաղաքավարի, հարգալից, բարեհամբույր մոտեցում և որակյալ սպասարկում, ինչպես նաև լինել պատրաստակամ օգնելու ցանկացած Հաճախորդի,
- կազմակերպության ցանկացած հաճախորդ կազմակերպության գլխամասային գրասենյակում/մասնաճյուղերում կարող է ստանալ կազմակերպության կողմից առաջարկվող վճարահաշվարկային ծառայությունների ողջ ցանկը,
- վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը հաճախորդների աշխատակցի կողմից իրականացվում է հնարավորինս արագ և որակյալ,
- վճարահաշվարկային ծառայությունների մատուցման ընթացքում սպասարկողը Հաճախորդին չպետք է դիմի հետևյալ արտահայտություններով «Դա Ձեր խնդիրն է», «Դա իմ գործը չէ», «Ես չգիտեմ», «Չեմ կարող Ձեզ օգնել» և այլն։
«Վճարահաշվարկային համակարգեր և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, ՀՀ բանկային համակարգի գործունեությունը կանոնակարգող օրենքների և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաստատված նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ կազմակերպության ուղղակի նշանակալից մասնակիցներ են հանդիսանում.
ՈՒՂՂԱԿԻ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Անուն Ազգանուն
|
ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միասնական գրանցամատյանում գրառման ամսաթիվը
|
Բաժնեմասի չափը
|
Բաժնեմասի չափը ՀՀ դրամով
|
Զախարյան Արթուր Ռազմիկի
|
05.04.2019թ․
|
60%
|
67,304,109.00
|
Զախարյան Ռազմիկ Արթուրի
|
01.11.2018թ․
|
30%
|
33,652,054.50
|
Զախարյան Էդուարդ Ռազմիկի |
05.04.2019թ․ |
10% |
11,217,351.50 |
Ընդամենը |
|
100% |
112,173,515.00 |
Կազմակերպության գրանցված և ամբողջությամբ վճարված կանոնադրական կապիտալի 100% (112,173,515.00 ՀՀ դրամ) պատկանում է Զախարյանների ընտանիքին, ովքեր հանդիսանում են կազմակերպության վերջնական վերահսկողը:
ՀՀ օրենսդրության համաձայն կազմակերպությունն անուղղակի նշանակալից մասնակիցներ չունի։
«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ-ին ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 11.10.2019թ.-ին տրամադրվել է (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու) վճարահաշվարկային կազմակերպության թիվ 22 լիցենզիան:
«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունն ստացել է տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ISO 27001:2013 միջազգային սերտիֆիկատ` ՀՀ ԿԲ խորհրդի 9 հուլիսի 2013 թ. թիվ 173-Ն որոշմամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության ապահովման նվազագույն պահանջների սահմանման վերաբերյալ» կարգի պահանջների հիման վրա: