× Կարգավորում Սպառողի իրավունքները Նշանակալից մասնակիցներ Հաշվետվություններ Սեփականատերեր Անկանխիկ եղանակով վճարումների ընդունում Նորություններ Մատուցվող ծառայություններ Միջազգային արագ դրամական փոխանցումներ

«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ գործընկերներն են «Էքսպրես Քառ Ռենթ» ՍՊԸ-ն և «ՌՈԴ ԸՍԻՍԹՆՍ» ՍՊԸ-ն

  • 19-01-2024 16:54:24

«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունը համագործակցում է «Էքսպրես Քառ Ռենթ» ՍՊԸ-ի և «ՌՈԴ ԸՍԻՍԹՆՍ» ՍՊԸ-ի հետ` ինտերնետ միջավայրում վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայության մատուցման հանձնարարության պայմանագրերի հիման վրա։



Հաճախորդների կողմից գործընկեր ընկերության Վեբ-կայքից և բջջային հավելվածից անկանխիկ եղանակով վճարային քարտերով ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքում` քարտապանները «ԱՅԹԻԷՖ» վճարահաշվարկային կազմակերպությանը միջնորդավճար չեն վճարում։



«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը ինտերնետ միջավայրում՝ վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայությունը գործընկեր ընկերություններին մատուցում է` համագործակցելով «Արարատբանկ» ԲԲԸ-ի հետ: