«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունը համագործակցում է «Գոլդեն Փելիս Հյուրանոց» ՍՊԸ-ի և «Թել-Սել Մարկետ» ՓԲԸ-ի հետ` ինտերնետ միջավայրում վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայության մատուցման հանձնարարության պայմանագրերի հիման վրա։
Հաճախորդների կողմից գործընկեր ընկերության Վեբ-կայքից և բջջային հավելվածից անկանխիկ եղանակով վճարային քարտերով ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքում` քարտապանները «ԱՅԹԻԷՖ» վճարահաշվարկային կազմակերպությանը միջնորդավճար չեն վճարում։
«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը ինտերնետ միջավայրում՝ վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայությունը գործընկեր ընկերություններին մատուցում է` համագործակցելով «Արարատբանկ» ԲԲԸ-ի հետ: