«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունը համագործակցում է «ՇԻՆՏԵՆԴԵՐ» ՍՊԸ-ի և «Հայկ Ղարագյոզյան Վարդանի» ԱՁ-ի հետ` ինտերնետ միջավայրում վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայության մատուցման հանձնարարության պայմանագրի հիման վրա։
Հաճախորդների կողմից գործընկեր ընկերության Վեբ-կայքից և բջջային հավելվածից անկանխիկ եղանակով վճարային քարտերով ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքում` քարտապանները «ԱՅԹԻԷՖ» վճարահաշվարկային կազմակերպությանը միջնորդավճար չեն վճարում։
«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը ինտերնետ միջավայրում՝ վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայությունը գործընկեր ընկերություններին մատուցում է` համագործակցելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ: