× Կարգավորում Սպառողի իրավունքները Նշանակալից մասնակիցներ Հաշվետվություններ Սեփականատերեր Անկանխիկ եղանակով վճարումների ընդունում Նորություններ Մատուցվող ծառայություններ Միջազգային արագ դրամական փոխանցումներ

«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ գործընկերներն են «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ն և «ՄԱՆԴԱՐԻՆ ՍՔՈՒԼ» ՍՊԸ-ն

  • 09-03-2022 17:04:35

«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունը համագործակցում է «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի և «ՄԱՆԴԱՐԻՆ ՍՔՈՒԼ» ՍՊԸ-ի հետ` ինտերնետ միջավայրում վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայության մատուցման հանձնարարության պայմանագրի հիման վրա։



Հաճախորդների կողմից գործընկեր ընկերության Վեբ-կայքից և բջջային հավելվածից անկանխիկ եղանակով վճարային քարտերով ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելու դեպքում` քարտապանները «ԱՅԹԻԷՖ» վճարահաշվարկային կազմակերպությանը միջնորդավճար չեն վճարում։



«ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությունը ինտերնետ միջավայրում՝ վճարային քարտերով անկանխիկ եղանակով վճարումների հավաքագրման վճարահաշվարկային ծառայությունը գործընկեր ընկերություններին մատուցում է` համագործակցելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ: